Արցախի Ազգային ժողովը հաստատել է 2013թ. պետական բյուջեն
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը։
«Հաստատելով նիստի ներկայացված օրակարգը, որը բաղկացած էր «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մյուս օրինագծերի վերաբերյալ հարցերից, խորհրդարանը շարունակեց այդ փաստաթղթերի, համաձայն կանոնակարգային պահանջի, նախորդ լիագումար նիստում ընդմիջված քննարկումները։
Կառավարության լիազորմամբ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը հաղորդեց, որ քննարկումների երկրորդ փուլի արդյունքում խորհրդարանից, մասնավորապես, «Դաշնակցություն» խմբակցության և «Արցախատուն» պատգամավորական խմբի կողմից, ստացվել է գործադիրին ուղղված 5 հարցադրում, որոնց վերաբերյալ կառավարության տեսակետները, ինչպես նաև բյուջեում տեղի ունեցող փոփոխությունները, ներկայացվել են խորհրդարան՝ երկրորդ ամփոփաթերթիկի միջոցով։ Նախարարի գնահատմամբ՝ չնայած ներկայացված հարցադրումների մի որոշ մասը կրկնում է նախորդներին, այնուամենայնիվ, բոլոր առաջարկություններն էլ հնարավորինս դրական լուծում կստանան 2013թ. պետբյուջեի շրջանակներում, թեկուզ, ընդհանուր առմամբ, բարձրացված հարցերի լուծումները կառավարությունը տեսնում է ոչ միայն բյուջեի միջոցների հաշվին, այլ նաև ընդգրկվող բարեգործական և այլ ծրագրերի շրջանակներում։
Համաձայն բյուջեի քննարկման կանոնակարգային ընթացակարգի՝ նիստը լսեց նաև պատգամավորական խումբ-խմբակցությունների տեսակետները։
Նիստում գալիք տարվա բյուջեի վերաբերյալ անձնական տեսակետով հանդես եկավ նաև անկախ պատգամավոր Վահան Բադասյանը։ Նախապես հայտարարելով, որ դեմ է քվեարկելու բյուջեին, պատգամավորը ներկայացրեց իր առարկությունները՝ կապված կենսաթոշակների, առողջապահության համակարգի մատուցած ծառայությունների, պետական ապարատի կազմի մեծության, գյուղատնտեսության բնագավառում տարվող վարկային քաղաքականության, վերանբնակեցման գործընթացի և այլ խնդիրների հետ։
Նախքան բյուջեի նախագծի նկատմամբ իր վերջնական դիրքորոշումն արտահայտելը՝ խորհրդարանը, ձայների մեծամասնությամբ, օրենքների տեսքով ընդունեց բյուջեն ուղեկցող օրինագծերը, որոնք վերաբերում են «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին», «Առևտրի հարկի մասին», «Հարկերի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին», «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքներում առաջարկվող փոփոխություններին լրացումներին։ Ապա հետևեց «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը։ Արդյունքում՝ խորհրդարանն ընդունեց օրենքը՝ ձայների 26 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ։ Նիստի ավարտին խորհրդարանի նախագահը հակիրճ ամփոփեց 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի աշխատանքները։
Արցախի Ազգային ժողովը հաստատել է 2013թ. պետական բյուջեն
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը։
«Հաստատելով նիստի ներկայացված օրակարգը, որը բաղկացած էր «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մյուս օրինագծերի վերաբերյալ հարցերից, խորհրդարանը շարունակեց այդ փաստաթղթերի, համաձայն կանոնակարգային պահանջի, նախորդ լիագումար նիստում ընդմիջված քննարկումները։
Կառավարության լիազորմամբ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը հաղորդեց, որ քննարկումների երկրորդ փուլի արդյունքում խորհրդարանից, մասնավորապես, «Դաշնակցություն» խմբակցության և «Արցախատուն» պատգամավորական խմբի կողմից, ստացվել է գործադիրին ուղղված 5 հարցադրում, որոնց վերաբերյալ կառավարության տեսակետները, ինչպես նաև բյուջեում տեղի ունեցող փոփոխությունները, ներկայացվել են խորհրդարան՝ երկրորդ ամփոփաթերթիկի միջոցով։ Նախարարի գնահատմամբ՝ չնայած ներկայացված հարցադրումների մի որոշ մասը կրկնում է նախորդներին, այնուամենայնիվ, բոլոր առաջարկություններն էլ հնարավորինս դրական լուծում կստանան 2013թ. պետբյուջեի շրջանակներում, թեկուզ, ընդհանուր առմամբ, բարձրացված հարցերի լուծումները կառավարությունը տեսնում է ոչ միայն բյուջեի միջոցների հաշվին, այլ նաև ընդգրկվող բարեգործական և այլ ծրագրերի շրջանակներում։
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ 2013թ. համախմբված բյուջեն եկամուտների մասով կկազմի 71 մլրդ 263.9մլն դրամ, ծախսերի գծով՝ 72 մլրդ 36.1մլն դրամ, պակասուրդը՝ 772.2մլն դրամ։
Համաձայն բյուջեի քննարկման կանոնակարգային ընթացակարգի՝ նիստը լսեց նաև պատգամավորական խումբ-խմբակցությունների տեսակետները։
Նիստում գալիք տարվա բյուջեի վերաբերյալ անձնական տեսակետով հանդես եկավ նաև անկախ պատգամավոր Վահան Բադասյանը։ Նախապես հայտարարելով, որ դեմ է քվեարկելու բյուջեին, պատգամավորը ներկայացրեց իր առարկությունները՝ կապված կենսաթոշակների, առողջապահության համակարգի մատուցած ծառայությունների, պետական ապարատի կազմի մեծության, գյուղատնտեսության բնագավառում տարվող վարկային քաղաքականության, վերանբնակեցման գործընթացի և այլ խնդիրների հետ։
Նախքան բյուջեի նախագծի նկատմամբ իր վերջնական դիրքորոշումն արտահայտելը՝ խորհրդարանը, ձայների մեծամասնությամբ, օրենքների տեսքով ընդունեց բյուջեն ուղեկցող օրինագծերը, որոնք վերաբերում են «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին», «Առևտրի հարկի մասին», «Հարկերի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին», «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքներում առաջարկվող փոփոխություններին լրացումներին։
Ապա հետևեց «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը։ Արդյունքում՝ խորհրդարանն ընդունեց օրենքը՝ ձայների 26 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ։ Նիստի ավարտին խորհրդարանի նախագահը հակիրճ ամփոփեց 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի աշխատանքները։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն