Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
Հիվանդանոցում գտնվող ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը, ըստ բժիշկների, վատացել է: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախկին նախագահի ներկայացուցիչ Ջիմ Մակգրատը: Նա նշել է, որ բժիշկները բավականին զուսպ են արտահայտվում հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ լավատեսական կանխատեսումների հարցում։
Հիշեցնենք, որ 88-ամյա Ջորջ Բուշ-ավագը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ բրոնխիտ ախտորոշմամբ։ Բժիշկները նախատեսում էին նրան դուրս գրել հիվանդանոցից դեռ դեկտեմբերի սկզբին, սակայն հիվանդի առողջական վիճակը դա անել թույլ չի տվել։