Լրահոս

18.06.2009 15:54


ԼՂՀ ԱԳՆ ղեկավար. «Կարգավորման անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»

-Եթե համառոտ բնութագրելու լինենք զինադադարի 15 տարիները, ապա  դրանք Ղարաբաղի պետականության կազմավորման շարունակությունն ու դինամիկ համակարգի ձևավորումն էին, որն այսօրվա դրությամբ ապացուցել է իր կենսունակությունը,- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստատեսության «Վեստնիկ» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը:

-Անշուշտ ամեն ինչ չէ որ մեր ուզածի պես կատարյալ է դասավորվում, սակայն մեզ հաջողվել է լուծել, իմ կարծիքով, ամենակարևոր խնդիրները. բանակ ենք ստեղծել, որը անվտանգության ամենահիմնական երաշխիքն է, կառուցել ենք պետական կառավարման ներքին համակարգ: Եվ ամենը, փաստորեն, տեղի է ունեցել պատերազմի և հետպատերազմյան զինադադարի պայմաններում, - նշել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:Միաժամանակ Գեորգի Պետրոսյանը ընդգծել է, որ ղարաբաղյան կողմի համար կարգավորման անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցն է:  

 

Այս խորագրի վերջին նյութերը