Լրահոս

27.12.2012 09:51


Քաղաքական սեքսի մասին

Քաղաքական սեքսի մասին

Դերասան Հովհաննես Ազոյանը՝ Հովոն, ֆեյսբուքյան իր էջում տարեվերջյան գրառումն է կատարել՝ նշելով.

«Քաղաքացիական հասարակությունը ծնվում է քաղաքական սեքսի արդյունքում, իսկ քաղաքական սեքսը տեղի է  ունենում միայն իշխանության և ընդդիմության միջև... ստացվում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը համարվում են քաղաքացիական հասարակության ծնողները... թե ով է մայրը,  և ով է հայրը` թողնում եմ Ձեր հայեցողությանը... Այսպիսով` ծնողներից մեկի բացակայության դեպքում այդ երեխան, որի անունն է քաղաքացիական հասարակություն, չի կարող մեծանալ, զարգանալ, հասունանալ, զարգանալ  և լինել լիարժեք մարդ:
Կունենա հոգեբանական տրավմա.. ու հետո, երբ մեծանա, կդառնա պատուհաս բոլորի համար` այդ թվում նաև իր ծնողների համար... Այս տարի այսքանը... ))»։
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Հովհաննես Ազոյանն ինքն էր այցելել Մաշտոցի պուրակ և իր աջակցությունը հայտնել այնտեղ կրպակներ տեղադրելու դեմ պայքարող ցուցարարներին։ Ոմանց կողմից ընդունված է համարել, որ հենց Մաշտոցի պուրակից են սկիզբ առել արդյունավետ գործող քաղաքացիական հասարակության պտուղները։

Այս խորագրի վերջին նյութերը