Ձկների սատկելու պատճառը Հրազդան գետում թունավորումն է
Դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Հրազդան գետում՝ «Գեղամա» ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ են հայտնաբերվել:
Տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից «Գեղամա» և «Գետափ» ռեստորանների շրջակայքից ջրի նմուշ են վերցրել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով:
Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ: