Լավագույն նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունները
Հայաստանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան և ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը դեկտեմբերի 26-ին հայտարարեցին Հայաստանում նորաստեղծ ընկերությունների մրցույթի (ATS award) հաղթողների անունները: Մրցանակաբաշխության արարողությունն ամփոփեց նորաստեղծ ընկերությունների գործունեությունը 2012թ.` հրապարակելով Հայաստանում տեխնոլոգիական լավագույն նորաստեղծ բիզնեսների անուններն ըստ երեք անվանակարգերի` 1. «Clean H2O» թիմն արժանացավ «Լավագույն B2B (բիզնեսը՝ բիզնեսին) լուծում» մրցանակին, 2. «ZyabS» թիմն արժանացավ «Լավագույն B2C (բիզնեսը՝ հաճախորդին) լուծում» մրցանակին, և 3. «Ankashar.am» թիմն արժանացավ «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին: Մրցույթը սկսվել էր դեկտեմբերի 17-ին, որից հետո ընդունվել էին 20 դիմում-հայտեր և նոմինացիաներ: Մասնակիցները ներկայացրել էին իրենց գաղափարները ժյուրիի անդամներին դեկտեմբերի 22-ին «Երևան Էքսպո» կենտրոնում: «ATS 2012»-ը Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն էր` պարգևատրելու նորաստեղծ ՏՏ համայնքի լավագույններին: Այն նպատակ ուներ խթանել նորաստեղծ ընկերությունների շարժումը Հայաստանում՝ համախմբելով տարվա ընթացքում տարբեր մրցույթների և միջոցառումների մասնակցած թիմերին, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ հնարավորություն ստեղծելով հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործընկերների և ներդրողների հետ: Նախաձեռնությանն աջակցել էին «Երևան Էքսպո» կենտրոնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Էմ-Լաբ» (mLAB) և «Դիիմ Քոմյունիքեյշնս» (Deem Communications) ընկերությունները:
Լավագույն նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունները
Հայաստանի նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան և ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը դեկտեմբերի 26-ին հայտարարեցին Հայաստանում նորաստեղծ ընկերությունների մրցույթի (ATS award) հաղթողների անունները: Մրցանակաբաշխության արարողությունն ամփոփեց նորաստեղծ ընկերությունների գործունեությունը 2012թ.` հրապարակելով Հայաստանում տեխնոլոգիական լավագույն նորաստեղծ բիզնեսների անուններն ըստ երեք անվանակարգերի`
1. «Clean H2O» թիմն արժանացավ «Լավագույն B2B (բիզնեսը՝ բիզնեսին) լուծում» մրցանակին,
2. «ZyabS» թիմն արժանացավ «Լավագույն B2C (բիզնեսը՝ հաճախորդին) լուծում» մրցանակին, և
3. «Ankashar.am» թիմն արժանացավ «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին:
Մրցույթը սկսվել էր դեկտեմբերի 17-ին, որից հետո ընդունվել էին 20
դիմում-հայտեր և նոմինացիաներ: Մասնակիցները ներկայացրել էին իրենց գաղափարները ժյուրիի անդամներին դեկտեմբերի 22-ին «Երևան Էքսպո» կենտրոնում: «ATS 2012»-ը Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն էր` պարգևատրելու նորաստեղծ ՏՏ համայնքի լավագույններին: Այն նպատակ ուներ խթանել նորաստեղծ ընկերությունների շարժումը Հայաստանում՝ համախմբելով
տարվա ընթացքում տարբեր մրցույթների և միջոցառումների մասնակցած թիմերին, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ հնարավորություն ստեղծելով հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործընկերների և ներդրողների հետ:
Նախաձեռնությանն աջակցել էին «Երևան Էքսպո» կենտրոնը, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Էմ-Լաբ» (mLAB) և «Դիիմ Քոմյունիքեյշնս» (Deem Communications) ընկերությունները: