Մի քանի ժամ է՝ Հայաստանի բջջային կապի բաժանորդները չեն կարողանում օգտվել այդ ծառայությունից։
«ԱրմենՏել» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Աննա Սիմոնյանը «7օր»-ին ասել է, որ իրենց մոտ վթարային իրավիճակ չկա, պարզապես կեսօրին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով բաժանորդները սկսել են միմյանց զանգահարել և կապը ծանրաբեռնվել է։
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից էլ խոստացել են պաշտոնական պատասխանն ավելի ուշ տրամադրել։ Սակայն PR փորձագետ Արսեն Թովմասյանն ասել է, որ հնարավոր է ստորգետնյա ցնցումների հետ կապված խնդիրներ առաջացած լինեն։ Ընկերության ընդունարանից ոչ պաշտոնապես տեղեկացրել են, որ որոշ կայաններ վնասվել են։
Երկրաշարժը վնասել է բջջային կապին