Լրահոս

26.12.2012 15:31


Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը

Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը

Հանգամանորեն քննության առնելով ՀՀ նախագահի գալիք ընտրությանը ՀՅԴ մասնակցության ձևաչափի հարցը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը արձանագրում է.

 Ի կատարումն սույն թվականի հուլիսի Գերագույն ժողովի որոշման` ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնեց միասնական քաղաքական օրակարգի շուրջ լայն համախոհություն ձևավորելու գործընթաց։ Դերակատար քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ քննարկումների միջոցով փորձ արվեց համախոհություն ստեղծել քաղաքական պլատֆորմի շուրջ, հանդես գալ ընդդիմադիր միասնական ճակատով։

 Այս նախաձեռնությունը և առաջարկված քաղաքական օրակարգը դրական արձագանք ունեցան. առկա էին գործընթացն արդյունավորելու որոշակի նախադրյալներ։ Հնարավորություն կար առնվազն վերականգնել ընտրությունների հանդեպ ժողովրդի խաթարված վստահությունը, որակական նոր իրավիճակ առաջացնել, իրապես մրցակցային ընտրություններ անցկացնել և իշխանափոխության հնարավորություն ստեղծել: Սակայն համախմբումը  այս կամ այն կոնկրետ թեկնածուով պայմանավորելու կանխակալ մոտեցումները թույլ չտվեցին տրամաբանական ավարտին հասցնել միասնական օրակարգով նախագահական ընտրությունների գնալու  ջանքերը:

 Հաշվի առնելով առկա իրողությունները և մեկնելով վերոհիշյալ հաստատումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշում է.

 1. 2013 թ. Փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրել։

 2. Բացառելով իշխանության թեկնածուին աջակցելը՝ լիազորել Գերագույն մարմնին` հետևել նախընտրական գործընթացներին և ի հարկին կողմնորոշել ՀՅԴ կազմակերպական կառույցին և համակիրներին։

 3. Քաղաքական  բոլոր միջոցներով առաջիկայում ևս հետամուտ լինել կուսակցության ներկայացրած յոթ կետանոց օրակարգի իրականացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը