Լրահոս

26.12.2012 14:11


Սերժ Սարգսյան. «Պետք է դրսևորել քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործընթացում»

Սերժ Սարգսյան. «Պետք է դրսևորել քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործընթացում»

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արեւմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ Կարեն Միքայելյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ կարեւորելով համաշխարհային հայության հատվածների միջեւ կապերի եւ փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների եւ ծրագրերի իրականացման գործում նրանց միջեւ աշխատանքների եւ դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը եւ Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արեւմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի եւ իրավունքների պաշտպանման գործընթացին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է օգտվել պատմության դասերից, դրսևորել իրատես եւ պատասխանատու ժամանակակից ազգային, պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործընթացի փուլում:

Արեւմտահայոց ազգային համագումարը գրանցված է Փարիզում՝ Ֆրանսիայի 1901 թվականի օրենսդրության համաձայն եւ անդամագրված է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդում իբրեւ ոչ կառավարական կազմակերպություն:

Այս խորագրի վերջին նյութերը