Լրահոս

26.12.2012 14:08


Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավարն անցել է ապստամբների կողմը

Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավարն անցել է ապստամբների կողմը

«Lenta.ru»–ի տեղեկացմամբ՝ Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավար Աբդուլ Ազիզ Ջասեմ ալ-Շալալը հայտնել է, որ հեռացել է պաշտոնից ու միացել է ընդդիմությանը։ Գեներալ-մայորի հայտարարության տեսագրությունը տարածել է արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը։

Ջասեմ ալ-Շալալը նշել է, թե «Սիրիայի կառավարական բանակը վերածվել է մարդասպանների բանդայի և չի իրականացնում իր հիմնական առաքելությունը՝ պաշտպանել ժողովրդին»։

«Երկրում կան բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, ովքեր չեն ցանկանում այլևս լինել Ասադի թիմում և հարմար պահ են փնտրում իրավիճակից դուրս գալու համար»,–ասել է գեներալ-մայորը՝ նշելով, թե սիրիացի ապստամբներին արդեն հաջողվել է երկրի զգալի հատվածներ գրավել։

 

Այս խորագրի վերջին նյութերը