2012 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակել է համակարգում իրականացվող բարեփոխումները։ Միաժամանակ, առաջնորդվելով ոլորտում առկա խնդիրների շուրջ ՀՀ Նախագահի և վարչապետի կողմից տրված հանձնարարականներով, կյանքի են կոչվում նոր ծրագրեր։
Կազմվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որը նախարարության գործունեության ուղենիշ կլինի առաջիկա 6-7 ամսվա ընթացքում։
Մարզերի համաչափ զարգացում
Մարզերի առողջապահական համակարգի զարգացումը նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2007-2012 թվականների ընթացքում հիմնանորոգվել և արդիական սարքավորումներով հագեցվել է մարզային յոթ հիվանդանոց (Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի և Գավառի բժշկական կենտրոնները), իսկ Գյումրիում, անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ, լիովին նոր, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է կառուցվել` ախտորոշիչ և բուժման լայն հնարավորություններով` հագեցած ամենավերջին սերնդի սարքավորումներով։
Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով՝ 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
Սակայն մարզերում բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով առկա խնդիրները լիովին չեն լուծվում։ Որպեսզի հիվանդները չշարունակեն գալ Երևանում բուժվելու, պետք է մարզային այդ հիվանդանոցներն ապահովվեն նեղ մասնագետներով և դրանցում անհրաժեշտ ծառայություններ զարգացվեն։ Մարզերում գրանցված հղիների շուրջ մեկ երրորդը մայրաքաղաքի տարբեր ծննդատներում է ծննդալուծվում։ Դա նշանակում է, որ նրանց համար մարզերին հատկացված միջոցները ևս այդ հղիների հետ Երևան են ուղղվում։
ՀՀ առողջապահության նախարարի օգոստոսի 1-ի հրամանով 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ նորմալ (չբարդացած) ծննդի համար հատկացող գումարը՝ այն հավասարեցվելով Երևանի ծննդատներում գործող գներին։ Միաժամանակ հանձնարարվել է ավելացված այդ միջոցներն առավելապես ուղղել աշխատավարձի ֆոնդի ավելացմանը։ Միայն այս քայլով 115 մլն դրամ լրացուցիչ գումար է ուղղվել մարզային ծննդատներ։
Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն ունենք նոր վերակառուցված և հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ, առաջարկ է ներկայացվել ՀՀ կառավարություն՝ վերանայելու 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի այդ համամասնությունը կհասցվի 60-40%-ի` հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մեխանիզմներ են մշակվում մարզերում նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը մինչև 10 տոկոսով ավելացնելու ուղղությամբ։
Աշխատանքներ են տարվում 2013 թվականի մարտի 1-ից ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով տեղայնացնելու ուղղությամբ։ Մինչ այդ կանոնակարգվում են հղիների և մինչև 7 տարեկան երեխաների, ըստ ծննդօգնության և մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների, ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը:
Նախարարությունը հետևողականորեն շարանակում է մարզային հիվանդանոցներում արդյունավետ կառավարման, դրանց հզորությունների և տարածքների օպտիմալացման գործընթացը։
Մարզային բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու, տեղերում ցուցաբերվող բժշկական օգնության որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև 3-րդ մակարդակի ծննդատները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Հոկտեմբերի սկզբից այդ հիվանդանոցների մասնագետներն այցելում են հանրապետության բոլոր մարզեր և ավելի քան 8 500 հիվանդ են հետազոտել ու անհրաժեշտ բուժում նշանակել։ Մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները սկսել են վիրահատություններ կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև տեղի մասնագետների հետ համայցեր են կատարում, ծանոթանում հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություն տրամադրում։
Բժշկական կադրերը ներկայումս բաշխված են խիստ անհամաչափ` գերհագեցում Երևանում և մեծ պահանջարկ մարզերում: 10000 բնակչին բաժին ընկնող բժիշկների ցուցանիշը Երևանում կազմում է 86, իսկ մարզերում՝ ընդամենը 17.7։ Մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք։ Նեղ մասնագետների պակաս կա անգամ վերանորոգված բուժհիմնարկներում: Մարզերում առավել պահանջված են անեսթեզիոլոգները, մանկաբույժները, սրտաբանները, նյարդաբանները, շտապօգնության բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները:
ՀՀ ԱՆ աջակցությամբ մարզերում 2012-ին աշխատանքի է նշանակվել 25 մասնագետ, ինչպես նաև 15 սիրիահայ բժիշկ:
Բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացում
ՀՀ առողջապահության նախարարության կարևորագույն խնդիրներից է բժշկական ծառայությունների որակի և արդյունավետության ապահովումը: Այդ խնդրի լուծմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակված պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Գերխնդիր հանդիսացող որակյալ բժշկական ծառայության մատուցման կարևորագույն բաղկացուցիչներն են ժամանակակից տեխնոլոգիաների, բուժական մեթոդների ներդրումը և արհեստավարժ մասնագետների առկայությունը: Առողջապահության ոլորտի ՀՀ կառավարության գերակա խնդիրների ծրագրով մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների հզորացման շրջանակներում Կապանի ԲԿ-ում ստեղծվել և արդեն գործում է վերանորոգված, նորածնային և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բաժանմունքը: Իսկ Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի և Վանաձորի ԲԿ-ի մանկական վերակենդանացման բաժանմունքները վերանորոգվել և նույնպես համալրվել են անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մարզային վերակենդանացման այդ բաժանմունքների բոլոր մասնագետները գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով գործուղվել են Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ: Նրանք վերապատրաստումներ են անցել նաև Երևանի առաջատար կլինիկաներում։
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու նպատակով։ Այս ենթատեքստում կարևորվում է 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանելու ինչպես բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ գնման գործընթացների կազմակերպման նկատմամբ։ Ավելին՝ պայմանագրում կամրագրվի նաև տվյալ բուժհաստատությունում բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։
Աշխատանքներ են տարվում, որպեսզի ցանկացած բժշկական միջամտություն ունենա ապացուցողական բարձր արժեք և լինի գիտականորեն հիմնավորված։ Այն վերաբերում է նաև դեղամիջոցների կիրառմանը: Նախարարությունը ձեռնամուխ է եղել հիվանդությունների վարման ուղեցույցների մշակմանը, որտեղ ներկայացված կլինեն ախտորոշման և բուժման գործընթացները` հիմնված ապացուցողական բժշկության վրա։
Ծննդօգնության ոլորտում 2008թ. իրականացված բարեփոխումներից հետո առկա խնդիրների զգալի մասը կապված էր հավելյալ, ոչ բժշկական ծառայությունների դիմաց սահմանված վճարովի ծառայությունների հետ։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ, որով վճարովի տեսակցությունները և մյուս ոչ բժշկական ծառայություններն արգելվում են, բացառությամբ վճարովի հիվանդասենյակներից, այն էլ` որոշակի սահմանափակումներով։
Դեղերի ոլորտ
Դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կանոնակարգումն անհնար կլիներ առանց նոր օրենքի մշակման և ընդունման։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի արդեն շրջանառության մեջ դրված նախագծում ներառվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաև դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ ունեցած քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասը։
Նոր նախագծում ամրագրված դրույթներով դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են` բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովում, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիություն, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքի ամրագրում, դեղերի տեղական արտադրության խթանում և այլն: Բացի հիմնական հասկացությունների հստակեցումից ու լրացումից, սահմանվում են ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության և նրա համապատասխան կառույցների իրավասությունները դեղերի շրջանառության պետական կառավարման բնագավառում: Նախագծի առանցքային մաս են կազմում դեղերի մատչելիության ապահովման դրույթները, մասնավորապես` դեղերի գների պետական կարգավորման առաջարկը: Նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույցներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։ Նախագծում ամրագրված են նաև դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության համար էական նշանակություն ունեցող միջազգայնորեն ընդունված այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրական, բաշխման, պահպանման գործունեությունների կանոնները։ Դրանց ներդրման արդյունքում ողջ կենսաշղթայում կշրջանառվեն պատշաճ որակ ունեցող դեղեր, մեծապես կկանխվի կեղծ, չգրանցված, անօրինական դեղերի մուտքը։ Նախագծում որոշակիորեն հստակեցված և պարզեցված են նաև դեղերի գրանցման և ներմուծման գործընթացները։ Այս ենթատեքստում առաջարկվում է այլ երկրներում կատարված փորձաքննությունների արդյունքների փոխադարձ ճանաչում, վերագրանցման պարզեցում, ներմուծման թույլտվության համակարգի բարելավում, մերժման դեպքերի սահմանում: Դեղերի գրանցման ժամանակ կապահովվեն հայերեն թարգմանված հրահանգներ (ներդիր-թերթիկներ), որպեսզի հետագա իրացման ժամանակ հայ սպառողի համար մատչելի այդ տեղեկատվությունը կցվի դեղերի փաթեթներին: Շատ կարևոր է, որ նոր օրենքով կամրագրվեն դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման պահանջը, ինչպես նաև իրացումն արգելող դրույթները: Կկարգավորվի նաև դեղերի գովազդը: Նոր օրենքի ընդունմանը կհաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը։
Միաժամանակ, մինչև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը, նախարարությունը քայլեր է ձեռնարկում դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության, ինչպես նաև մատչելիության ապահովման ուղղությամբ: Կատարելագործվում են դեղերի գնման մեխանիզմները։ Այս ոլոտում մրցակություն և գների իջեցում ապահովելու նպատակով ներդրվել և գործում է դեղերի գների մշտադիտարկման կարգ և շտեմարան, որը պարբերաբար փոխանակվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ։ Պարզեցվել է դեղերի գրանցման կարգը, կրճատվել են ժամկետները, ներդրվել է դեղերի ներմուծման հավաստագրերի ստացման միասնական համակարգ՝ միացված ՊԵԿ-ի համակարգին, խստացվում է պատասխանատվությունը կեղծ և ժամկետանց դեղերի շրջանառության համար:
Ֆինանսների արդյունավետ կառավարում
Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու, ինչպես նաև համակարգի ստվերային շրջանառությունը կրճատելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ։ ՀՀ առողջապահության նախարարի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների գների և այդ ծառայությունների ինքնարժեքի ծախսային հոդվածների նորմատիվների հաստատման մասին» հրամանով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գների սանդղակը` դիֆերենցված ըստ մարզերի և Երևան քաղաքի, որի հիմնական նպատակն է բուժհաստատությունների ստվերային եկամուտների հնարավորինս կրճատումը: Ներդրվել է առողջապահության ոլորտում ամսական մոնիտորինգային համակարգ` պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի ծառայություններից և համավճարով ստացվող եկամուտների շարժը վերահսկելու նպատակով:
Աշխատավարձերի բարձրացման լուրջ գործիք է 2009 թվականից առանձին բուժհիմնարկներում որպես փորձարարական ծրագիր սկսված, իսկ 2011-ից ծրագրային մոտեցումով իրականացվող համավճարը։ Բուժծառայության իրական գնի և պետության կողմից հատկացվող գնի տարբերությունը ծածկելու նպատակով ներդված այս համակարգից, ինչպես և վճարովի ծառայություններից ստացված լրացուցիչ եկամուտները բուժհիմնարկներն ավելի ազատ են տնօրինում, հետևաբար և կարող են այդտեղից ավելի մեծ մասնաբաժին ուղղել աշխատավարձին։ Համավճարով ստացվող եկամուտների աճը 2012թ. 11 ամսում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 161.6 մլն դրամ կամ 18,2%։ Իսկ, ընդհանուր առմամբ, վճարովի ծառայություններից ստացված եկամուտներն աճել են 32.4 տոկոսով` կազմելով 22.7 մլրդ դրամ։
Եկամուտների ընդհանուր ծավալի մեջ առավելագույն աճի տեմպը գրանցվել է ապահովագրական հատուցումներից ստացված եկամուտների գծով, որոնք 2012թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել են 2.5 մլրդ դրամ` 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.8 մլրդ դրամով կամ շուրջ 3.5 անգամ: Նման կտրուկ աճը պայմանավորված է պետական ծառայողների համար 2012թ. սոցիալական փաթեթի շրջանակներում ներդրված պարտադիր բժշկական ապահովագրությամբ։
ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի 2014-ից այն աստիճանաբար ներդրվի։
Տեսչական գործունեության ուժեղացում
Առողջապահության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն՝ նույն հաստիքներով։ Տեսչությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը:
Նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ Արդեն հրապարակվել են հարուցված վարչական վարույթների շրջանակներում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Ուշադրության կենտրոնում են նաև ախտորոշիչ լաբորատորիաներն ու դեղատները։
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն հասնելու է նրան, որ այնպիսի մեխանիզմներ ու չափորոշիչներ ներդրվեն, որ համակարգի առջև ծառացած հիմնախնդիրներն արմատական լուծում ստանան։
Առողջապահության նախարարությունն ամփոփում է տարին