Լրահոս

26.12.2012 12:53


Մեռելոցների ժամանակ ամեն ինչը լավ ձևով կազմակերպում ենք, իսկ տոների ժամանակ լիարժեք չենք կարողանում ուրախանալ

Մեռելոցների ժամանակ ամեն ինչը լավ ձևով կազմակերպում ենք, իսկ տոների ժամանակ լիարժեք չենք կարողանում ուրախանալ

Հոգեբույժ Մարուքե Եղյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ ամանորյա  տոներին  հատկապես տղամարդիկ խմիչք,  մեծ քանակով սնունդ են  օգտագործում, որն էլ առաջաջացնում է օրգանիզմի ծանրաբեռնվածություն: «Ամանորյա տոների ժամանակ տեղի է ունենում կյանքի բնականոն ռիթմի խանգարում: Դա է պատճառը, որ Նոր տարուց հետո ինձ դիմող հիվանդների թիվն ավելանում է»,-նշել է հոգեբույժը։

Խոսելով հետտոնական սթրեսներից խուսափելու մասին, ասուլիսի մեկ այլ բանախոս, հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշել է, որ հանգստանալը չպետք է ընկալվի սննդի,  կերակուրի հետ՝ ինչն առկա է մեզանում։ «Ցանկացած անսովոր իրավիճակում, կարևոր չէ դրական, թե բացասական հույզեր են, մարդու օրգանիզմում կարող են սրվել գոյություն ունեցող խնդիրները»,-ասել է հոգեբանը:

Ըստ բանախոսի՝ մենք տրավմատիկ անցյալ ունեցող ազգ ենք. «Դա է  պատճառը, որ մեռելոցների ժամանակ կարողանում ենք  լավ ձևով կազմակերպել ամեն ինչը, իսկ տոների ժամանակ լիարժեք չենք կարողանում ուրախանալ: Ինչպես ասում են՝ ամեն մի ուրախության մեջ մի տեսակ տխրություն կա»։

 r.am

Այս խորագրի վերջին նյութերը