Հոգեբան. «Մարդիկ քնում և արթնանում են՝ ուզում են նախագահ դառնալ»
Այսօրվա ասուլիսին հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադառնալով ընտրությունների նախաշեմին հասարակական տրամադրությունների հարցին՝ ասել է, թե ամենամրցակցային ընտրությունների պարագայում մարդն ընտրության հնարավորության մեջ խճճվում է։ «Կողմնորոշված ընտրազանգվածի մեջ քաղաքացիական գիտակցությունը բավականին զարգացած է, իսկ չկողմնորոշվածների մոտ՝ թույլ զարգացած։ Մարդն ընդհանրապես սիրում է հոգեպես կայունություն, սակայն կան մարդիկ, ովքեր ձգտում են փոփոխությունների։ Դրանից է, որ մարդկանց մոտ խառնաշփոթ է առաջանում։ Կան նաև պահպանողական մարդիկ»,- ասել է բանախոսը։
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին իրենց առաջադրման մասին հայտարարած թեկնածուներին, պատգամավորն ասել է. «Մեր երկրում երեխաներին որ հարցնում են` ի՞նչ ես ուզում դառնալ, ասում են՝ նախագահ։ Այսօր հայտնվել են թեկնածուներ, ովքեր փորձում են ցույց տալ, թե ընտրությունները մրցակցային են անցնելու։ Հայտնված անհայտ թեկնածուները հենց դա են փաստում։ Մարդիկ քնում և արթնանում են՝ ուզում են նախագահ դառնալ, ճանաչված լինել։ Դա դեմոկրատիայի թելադրանքն է, սակայն մատչելի չէ»։

7or.am