Ռուբեն Հայրապետյան. «Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ»
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն մարզիկների քվերարկության արդյունքների վերաբերյալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական և շարունակական փորձ: Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով և իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն:
Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում և ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողությունները փորձում են քողարկել նմանօրինակ խեղկատակություններով»։