Տնտեսական

26.12.2012 11:40


Իրանը վերսկսելել է ապրանքների ներկրումը Հայաստան

Իրանը վերսկսելել  է ապրանքների ներկրումը Հայաստան

Իրանի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանի մասով արգելքը հանվել է, բոլոր 52 անուն ապրանքներն այժմ ներկրվում են: Այս մասին «iLur.am»-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը դադարեցրել էր 52 անուն ապրանքների արտահանումը Հայաստան՝ նպատակ ունենալով օժանդակել ազգային արտադրությանը: Մասնավորապես, արգելվել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից ցորենի, ալյուրի, ձեթի, կենդանի անասունի և մսի, կերերի, սոյայի արտահանումը:

Իրանի կողմից արտահանման դադարեցման առիթով նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը արտգործնախարարությանը հանձնարարել էր բանակցություններ վարել Իրանի հետ՝ խնդրին շուտափույթ լուծում տալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը