Սահմանային գոտում արգելափակման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները ապահովվել են սննդով և տաք հագուստով
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18։20-ին, մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ ՌԴ և Վրաստանի Հանրապետության սահմանային գոտում (Լարս) եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է ավտոճանապարհը, և ՌԴ տարածքում արգելափակման մեջ մնացած ՀՀ քաղաքացիները կարիք ունեն տաք հագուստի և սննդի:
Ժամը 18։22-ին կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից հայտնել են, որ ըստ Վրաստանի Հանրապետության ճանապարհային դեպարտամենտի` դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, կսկսվեն ճանապարհի մաքրման աշխատանքները, և ավտոմեքենաները կշարունակեն ընթացքը:
Ժամը 18։43-ին կապ է հաստատվել ՌԴ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի և Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների վարչության հետ, որտեղից տեղեկացրել են, որ տվյալ տարածքում արգելափակման մեջ հայտնված քաղաքացիների համար ստեղծվել է ճամբար, որտեղ առկա են տաք սննդի և հանգստի ժամանակավոր կետեր, քաղաքացիներն ապահովված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով: