«Սամվել Լիմինդրիչի ջանքերով Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկան թաղվում է»
Երևանի Ծածկած շուկայի շինարարական աշխատանքները դադարաձնելու պահանջով ակտիվիստները նախատեսվում են բողոքի գործողություն կիրականացնել:
«ԱԺ պատգամավոր Սամվել Լիմինդրիչի ջանքերով Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկան թաղվում է պատմության փոշու մեջ։ Չունենալով հաստատված և ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան ձևով հանրայնացված նախագիծ՝ նա արդեն իսկ մեծածավալ շինարարություն է իրականացրել շուկայի տարածքում՝բացառելով այդ հուշարձանը նախկին տեսքին վերադարձնելու հնարավորությունները։
Ավելին, շուկայի ետնամասում, որտեղ ամիսներ առաջ ձեռնարկված գիշերային աշխատանքների ընթացքում փլուզեցին շուկայի կամարների մի մասը, արդեն իսկ վեր են խոյացել բարձրահարկ շենքի ամրաններ։ Իշխանություններից պահանջում ենք անհապաղ միջամտել և օրինականության դաշտ բերել այս գործընթացը, ապամոնտաժելով առանց որևէ օրինական փաստաթղթի կառուցված ծածկը և բարձրահարկ շենքի հիմնասյուները, որոնք փչացրել են Ծածկած շուկայի հուշարձան-շենքի դիմագիծը՝ ներքին և արտաքին ճարտարածետական հորինվածքը։
Հարգելի համաքաղաքացիներ, չորեքշաբթի օրը, ընդմիջման ժամին (13:00), հավաքվում ենք Շուկայի դիմաց՝ խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնելու համար»,-ասված է հայտարարության մեջ: