Լրահոս

26.12.2012 10:31


Գուրգեն Եղիազարյան. «Այդ մասնակցությունը կերակրատաշտակին մոտ գտնվելու համար է»

Գուրգեն Եղիազարյան. «Այդ մասնակցությունը կերակրատաշտակին մոտ գտնվելու համար է»

«Ես սոցիալիստ եմ, Բագրատյանը ազատական է, ինչպե՞ս պաշտպանեմ նրան: Պատվավոր 2-րդ, 3-րդ տեղին պաշտպանելը ո՞րն է: Նախապես գիտեմ»,-«Aravot.am»-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի՝ չե՞ք պատրաստվում այս պարագայում սատարել Հրանտ Բագրատյանին, ասել է ՀԱԿ մասը կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը։  Նա ասել է. «Անիմաստ բան է այն, ինչ որ լինելու է: Մի-երկու հոգի խամաճիկներ բան կանեն, պայքարը կգնա պատվավոր 2-րդ տեղի համար, 3-րդ տեղի համար, 4-րդ տեղի համար: Խամաճիկները կնստեն աթոռակների վրա, որպեսզի ապահովեն Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Այդ մասնակցությունը պատվավոր երկրորդ տեղի համար արդեն իսկ աթոռակ զբաղեցնելու, կերակրատաշտակին մոտ գտնվելու համար է»:

Այս խորագրի վերջին նյութերը