Լրահոս

26.12.2012 10:26


Խորհրդակցություն ԼՂՀ խորհրդարանում

Խորհրդակցություն ԼՂՀ խորհրդարանում

Դեկտեմբերի 25-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկման թեման ԱԺ առաջիկա լիագումար նիստում «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մեջ ներառնված օրինագծերի՝ նախորդ նիստում ընդմիջված քննարկումները շարունակելու հարցն էր։

ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ արդեն ստացվել է սահմանված ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացված պատգամավորական լրացուցիչ առաջարկությունների մեկնաբանությունների ամփոփաթերթիկը։ 
Խորհրդակցությանը ճշտվեց լիագումար նիստում բյուջետային փաթեթի քննարկման ընթացակարգը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ, հիմք ընդունելով բյուջետային քննարկումների ժամանակացույցով սահմանված ժամկետը, ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս/թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում։

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը