Լրահոս

26.12.2012 10:23


Ավտոպատահար Երևանում. կա զոհ և վիրավորներ

Ավտոպատահար Երևանում. կա զոհ և վիրավորներ

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «Մերսեդես» մակնիշի 13 լտ 173 պետհամարանիշի եվ «Վազ-112» մակնիշի լ 1502 պետհամարանիշի «Վեռոնա» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենաները: Կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը: Դեպքի վայրում են գտնվել «1-02» եվ «1-03» ծառայություների աշխատակիցները: Պատահարի հետևանքով «Վազ-112»-ի վարորդ՝ 1964թ. ծնված Գ. Աբրահամյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, «Մերսեդես» մակնիշի վարորդ, 1987թ. ծնված Ս. Մկրտչյանը, ուղևոր, 1991թ. ծնված Հ. Ալեքյանը տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց, իսկ ուղևորներից ևս մեկը՝ 1988թ. ծնված Տ. Վարդանյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ Տ. Վարդանյանի վիճակը ծանր է (գտնվում է կոմայի մեջ), Ս. Մկրտչյանինը՝ միջին ծանրության, Հ. Ալեքյանինը՝ կայուն-ծանր:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Այս խորագրի վերջին նյութերը