Լրահոս

26.12.2012 10:14


ՀՅԴ թեկնածուն Աղվան Վարդանյա՞նն է

ՀՅԴ թեկնածուն Աղվան Վարդանյա՞նն է

«Հայկական ժամանակը» գրել է. «Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ կայացած Գերագույն ժողովում որոշել է առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը: Որոշումը երեկ խիստ գաղտնի էր պահվում: Այդուհանդերձ, երեկոյան շշուկներ էին պտտվում, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Թե որքանով են լուրջ այդ շշուկները, հայտնի կդառնա այսօր: Դաշնակցությունը, ինչպես երեկ հայտարարում էին կուսակցության ներկայացուցիչները, իր որոշումը կհրապարակի այսօր նախատեսված մամուլի ասուլիսում: Ուշագրավ է, որ մինչ այժմ դաշնակցության ներսում խոսվում էր հիմնականում Արմեն Ռուստամյանի թեկնածության մասին, չէր բացառվում նաև ընտրությունները բոյկոտելու տարբերակը»:

Այս խորագրի վերջին նյութերը