Լրահոս

26.12.2012 09:59


«Շիրակ» օդանավակայանից բերման են ենթարկել

«Շիրակ» օդանավակայանից բերման են ենթարկել

ՀՀ ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18։40-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանի սահմանային վերահսկողության գոտուց բերման են ենթարկել 1974թ. ծնված Տիգրան Գ.-ին։

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Տիգրան Գ.-ն նոյեմբերի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը