Լրահոս

25.12.2012 21:08


ՀՅԴ–ն իր որոշման մասին կասի վաղվա ասուլիսում

ՀՅԴ–ն իր որոշման մասին կասի վաղվա ասուլիսում

ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում մասնակցության իր ձևաչափի որոշման մասին կհայտարարի վաղը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովն արդեն ավարտվել է, և մենք ունենք որոշում, որի մասին կհայտարարենք վաղը՝ մամուլի ասուլիսի ժամանակ»,–ասել է Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ Գերագույն ժողովում հիմնականում քննարկվել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները: 

Գերագույն մարմնի ժողովին մասնակցել են ՀՅԴ խմբակցության և կազմակերպչական կառույցների անդամները:

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. փետրվարի 18-ին: Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013թ-ի հունվարի 4-ը` ժամը 18:00-ն: 

Այս խորագրի վերջին նյութերը