Լրահոս

25.12.2012 15:53


Վահան Բաբայանը՝ Արտաշես Գեղամյանի մասին

Վահան Բաբայանը՝ Արտաշես Գեղամյանի մասին

Պետրոս Ղազարյանի՝ երեկվա Ուրվագիծ հաղորդման ընթացքում ջրային բռնցքամարտիկ Արտաշես Գեղամյանը փաստեց, որ ունակ է մոտ 45 րոպե ջուր ծեծել և հպարտանալ իր այդ բացառիկ տաղանդով... Ցավում եմ, որ 2003-ին շատերի կողմից լուրջ ընդունվող այդ քաղաքական գործիչն այսօր սպառել է իրեն և համալրել քաղաքական հանգուցյալների՝ անընդհատ համալրվող և թարմացվող ցուցակը: Ըստ իր խոսքերի
(չնայած այդ մասին նոր ենք իմանում)՝ նա դեռևս 2007 թվականին ցուցաբերել էր բացառիկ քաղաքական պրագմատիզմ, ասելով, որ ՀՀԿ-ի միակ սխալը ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն է, իսկ այժմ հավատում է, որ նախագահական ընտրություններից հետո մենք ականատես ենք լինելու արմատական և նկատելի փոփոխությունների, սակայն հարցին, թե ինչն էր խանգարում մինչ այս իրականացնել այդ փոփոխությունները, այդպես էլ պատասխան չհնչեց: Նա իր խոսքում մի քանի անգամ մեղադրեց ՀՀ
նախագահին ու իշխանություններին հանցագործությունների մեջ, բայց նրանց իսկ ցուցակով դարձել է պատգամավոր... Ահա այսպիսի անձինք են պատճառը, որ մեր երկրում բնականոն սերնդափոխություն տեղի չի ունենում, նման մարդիկ ունակ են միայն նկարահանել սեփական ելույթները, դրանցով ուրախանալ կամ ուրախացնլ իր թոռնիկներին, իսկ Գագիկ Ծառուկյանի մասին վերլուծություն կամ կարծիք հայտնելու բարոյական իրավունք նման մարդիկ պարզապես չունեն, քանի որ բարոյական չէ զուտ պատգամավորական մանդատի համար հրաժարվել սկզբունքներից, օրինակ ծառայել որոշ երիտաարդ քծնվողներին, որ դրա շնորհիվ կարելի է հասնել պաշտոնների, նույնիսկ եթե դու ընդամենը հասարակ ժողգործիք ես...
Հ.Գ. Արտաշես Գեղամյանի արտահայտած մտքերից մեկը ուղղում եմ հենց իրեն. «Ну
ка на себя в зеркало посмотри»...

ԱԺ պատգամավոր Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը