Լրահոս

25.12.2012 15:37


ՊԵԿ ՕՀՎ Կոտայքի բաժնի բացահայտումները. ստվերում գործող գիշերային ակումբ և մի շարք արտադրամասեր

ՊԵԿ ՕՀՎ Կոտայքի բաժնի բացահայտումները.  ստվերում գործող գիշերային ակումբ և մի շարք արտադրամասեր

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության  Կոտայքի բաժինը վերջերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 7 դեպք  է բացահայտել: Այսպես, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, բաժնի աշխատակիցները Զովունի գյուղում հայտնաբերել են գիշերային ակումբ, որն, ինչպես պարզվել է, գործել է հարկային դաշտից դուրս: Պարզվել է նաև, որ գիշերային ակումբը պատկանում է Աբովյանի բնակիչ Արման Ասլանյանին: Օրերս էլ ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, Կոտայքի բաժինը պարզել է, որ հարկային դաշտից դուրս` Աբովյանում Սամվել Պողոսյանը, իսկ Եղվարդում Արսեն Մխիթարյանը կոշիկի արտադրությամբ են զբաղվում: Ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Կոտայքի բաժնի աշխատակիցներն անօրինական գործունեության մի շարք դեպքեր էլ բացահայտել են նաև սպասարկման և սննդի ոլորտներում: Այսպես, պարզվել է, որ Մայակովսկի գյուղի բնակիչ Գեղամ Ավագյանն, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, լավաշի արտադրությամբ է զբաղվում, հարկային դաշտից դուրս էլ Աբովյանում` Արա Մխիթարյանը հանրային սննդի, իսկ Կամարիս գյուղում` Սամվել Գրիգորյանը մանրածախ առևտրի գործունեություն են իրականացնում: Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է, որ Կապուտան գյուղում Մերուժան Սաֆարյանը, չունենալով համապատասխան գրանցում, ցորենի վերամշակման անօրինական աշխատանքներով է զբաղվում:

Ներկայացված բոլոր դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը