Լրահոս

25.12.2012 14:46


Պահպանողական կուսակցությունն այսօր դուրս եկավ ՀԱԿ–ից

Պահպանողական կուսակցությունն այսօր դուրս եկավ ՀԱԿ–ից

Պահպանողական կուսակցության հայտարարությունը. 

«Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս.

1. Հայ ազգային կոնգրեսից,

2. ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից:

Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետեւողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի եւ արեւմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար»:

Այս խորագրի վերջին նյութերը