Լրահոս

25.12.2012 14:48


Շնորհանդես ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Շնորհանդես ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ս/թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի և «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, Ձեռնարկի համահեղինակները, ինչպես նաև ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Կիրակոսյանը:

Շնորհանդեսից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը