Ելսի և Փենսիլվանիայի համալսարանների գիտնականների ուսումնասիրություններից պարզ է դարձել, թե որ մասնագիտություններն են տղամարդկանց ամենամեծ սթրեսը պատճառում: Ցանկը բացում է լրագրողի մասնագիտությունը, քանի որ այդ նրանք են իրենց աշխատանքի ժամանակ հաճախ բախվում մահվան, պատահարների և տարբեր տիպի հանցագործությունների:
2-րդ տեղում հայտնվել են մարկետոլոգները և կադրային բաժնի աշխատողները, քանի որ առաջին խումբը «միշտ պատասխանատու է» բոլոր անհաջողությունների համար, իսկ կադրային բաժնի աշխատողները ստիպված են շփվել տարբեր տիպի մարդկանց հետ:
3-րդ հորիզոնականում ղեկավարները և հաշվապահներն են: Այդ խմբի 38 տոկոսը կարծում է, որ նյարդային լարվածությունը սովորական բան է, իսկ ոմանք նույնիսկ նշում են, որ այն հնարավորություն է տալիս մշտապես զգոն լինել: 4-րդ տեղում հայտնվել են դիզայներները և մատակարարները, ում նյարդային լարվածության պատճառը երևակայությունն է: 5-րդ տեղում բարմենները և խոհարարներն են: Այդ խմբի սթրեսների պատճառը դժգոհ հաճախորդներն են և հավերժաբար շտապելը:
6-րդ տեղում են բանվորները. թեև նրանք ավելի շատ ֆիզիկական աշխատանք են կատարում, սակայն 29 տոկոսը խոստովանում է, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում է սթրեսային իրավիճակներում: 7-րդ տեղը զբաղեցրել են համակարգային ադմինիստրատորները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: 8-րդ տեղում են ճարտարագետները, ովքեր սթրես են ապրում՝ հաճախ առնչվելով հիմարությունների: 9-րդ տեղում պահակները և ծրագրավորողներն են: Այդ մասնագիտությունների տեր մարդիկ բավականաչափ հավասարակշռված են:
Վերջին՝ 10-րդ տեղում հայտնվել են վարորդները. սա զարմանալի է, քանի որ ըստ հետազոտությունների արդյունքների՝ այդ խմբի ընդամենը 22 տոկոսն է նյարդային ծանրաբեռվածություն ապրում:
Տղամարդկանց ամենասթրեսային 10 մասնագիտությունները