Տնտեսական

25.12.2012 14:22


Ամերիկահայ գործարարը վստահ է, որ իր անունն ուզում են մրոտել

Ամերիկահայ գործարարը վստահ է, որ իր անունն ուզում են մրոտել

Ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը և Նիկոլայ Բաղդասարյանը այսօր ասուլիս են հրավիրել և պնդել, որ Խուդյանին պատկանող ընկերությունից  միլիոնավոր դոլարներ են թալանվել: Այս գործով դատական նիստը տեղի կունենա վաղը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Չնայած, քննվող այս գործում Էդմոն Խուդյանը որևէ կարգավիճակով ներգրավված չէ: Ըստ այդ գործի, «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ–ի տնօրեն Էդուարդ Եսայանը հօգուտ Խուդյանի ապօրինի գործարք է կնքել՝ քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին պատճառելով առանձնակի խոշոր չափսերի վնաս: Խուդյանը կարծում է, որ «Էդմոն Խուդյանի օգտին» արտահայտությունը հատուկ է ընդգծվել գործում, որպեսզի մրոտվի իր անունը:

Այս խորագրի վերջին նյութերը