Լրահոս

25.12.2012 13:25


Արցախի նախագահը մասնակցել է ՊԲ նիստին

Արցախի նախագահը  մասնակցել է ՊԲ նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով:

Կարեւորելով բանակաշինության դերը մեր պետական քաղաքականության մեջ` Նախագահն իր ելույթում անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին եւ առկա հիմնախնդիրներին: Հանրապետության ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմին` կապված բանակի շարունակական հզորացման, մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման եւ ժողովրդի անվտանգության ապահովման հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը