Լրահոս

25.12.2012 19:47


Քելի Օսբորնը նիհարել է և բացում է իր գաղտնիքները

Քելի Օսբորնը նիհարել է և բացում է իր գաղտնիքները

Հայտնի ռոք-երաժիշտ, երգիչ Օզի Օսբորնի ոչ պակաս հայտնի դուստր Քելի Օսբորնը, ում գիրության պատճառով շատ էին քննադատում, նիհարել է և գրեթե անճանաչելի է դառել:

«Cosmopolitan Body» ամսագրին տված հարցազրույցում Օսբորնը պատմել է, թե ինչպես է այդ ճանապարհն անցել և ինչպես է իրեն զգում  նոր մարմնի մեջ: «Ես երբեք չեմ մտածելու, թե ինչ սեքսուալ եմ, և դա ինձ պետք չէ, քանի որ սովորել եմ սիրել և հարգել ինձ, մի բան, որ առաջ չէի կարող պատկերացնել: Մարդիկ մտածում են՝ ես նիհարել եմ, և դա ինձ երջանկացրել է: Դա այդպես չէ, քանի որ սկզբից ես սովորեցի սիրել ինձ:  Քաշի նվազումը մեծ աշխատանքի և թերապիայի արդյունք է: Դա իմ կյանքի ամենասարսափելի փուլերից  մեկն է: Ես երբեք ինձ այդքան մերկ չեմ զգացել, քանի որ ստիպված էի դառնալ այնպիսին, ինչպիսին կամ իրականում, և ես այլևս կարիք չունեմ  թաքնվելու դիմակի տակ:  Եթե դուք ուզում եք ձեր մարմինը փոխել, ապա հնարավոր չէ դա անել ուղղալի հատուկ սննդակարգ պահպանելով, քանի որ նախ քաշ կկորցնեք, իսկ այնուհետև նորից կհավաքեք: Պետք է փոխել ապրելակերպը և սովորել ապրել ըստ նորի: Ես ինձ ոչնչում չեմ սահմանափակում և շարունակում եմ շոկոլադ ու  թխվածք ուտել, ուղղակի ամեն ինչում պետք է չափ իմանալ»:

Երգչուհին նաև պատմել է, որ ստիպված է ամեն օր մարզվել։ Նա խոստովանել է՝ մարզումների ժամանակ իրեն դժբախտ է զգում, իսկ հետո՝ երջանիկ: Այս ամենը անդրադարձել է նաև երգչուհու անձնական կյանքի վրա, և Քելին այսուհետ երջանիկ է իր նոր ընկերոջ հետ: 

Այս խորագրի վերջին նյութերը