Լրահոս

18.06.2009 15:02


Սերգեյ Շաքարյանց. «Ո՞ւմ է ձեռնտու ապակայունացնել ամենակայուն պետությունը տարածաշրջանում»

Սերգեյ Շաքարյանց. «Ո՞ւմ է ձեռնտու ապակայունացնել ամենակայուն պետությունը տարածաշրջանում»

-Այն իրադարձությունները, որոնք պտտվել են Հայաստանի և Իրանի շուրջը, ցույց են տալիս, որ, առնվազն գազի պարագայում, որոշ ուժերի ձեռնտու է, որպեսզի և՛ Հայաստանը, և՛ Իրանը, որպես լրիվ կամ կիսով չափ անկախ պետություններ, վերանան և սկսեն շարժվել տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի թելադրանքով։ Շատեը հակված են նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը դիտարկել նույն գազային խնդրի հովանու ներքո։ Պետք է հասկանալ, թե ո՞ւմ է ձեռնտու ապակայունացնել տարածաշրջանում ամենակայուն պետությունը,- «Փաստարկ» ակումբում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Դրսի ուժերը, նրա կարծիքով, ԱՄՆ-ը և Եվրոպայի ամերիկամետ ուժերն են։ Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, քանի որ Իրանը որոշների նման արհեստածին պետություն չէ, արևմուտքի այդ սցենարը այնտեղ չի աշխատում, և այդ անկարգությունները դեպի մարում են գնում։

-Իրանը ուղղակի պետություն չէ, կրոն չէ, այլ տարիներ շարունակ զարգացած քաղաքակրթություն է։ Ահա թե ինչու՝ այդ մեթոդները Իրանում չեն գործում,– ասել է Ս. Շաքարյանցը։

 

Այս խորագրի վերջին նյութերը