Լրահոս

25.12.2012 12:10


Մարզերում հետազոտվել է ավելի քան 8500 մարդ

Մարզերում հետազոտվել է ավելի քան 8500 մարդ

Շարունակվում են Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունների առաջատար մասնագետների այցերը հանրապետության բոլոր մարզեր։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մարզային բուժհաստատություններին այդ կենտրոնների կցումները նպատակ ունեն բնակչությանը հասանելի դարձնել մասնագիտացված բժշկական օգնությունը, ինչպես նաև նվազեցնել մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքը։

Հոկտեմբերից սկսված այցերի  ընթացքում արդեն հետազոտվել է 8586 մարդ։ Նրանցից 6952-ին նշանակվել է ամբուլատոր, 68-ին` հիվանդանոցային բուժում։ Այս գործընթացում ընդգրկված են նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, ովքեր աշխատում են մարզերի գլխավոր մասնագետների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը