Լրահոս

25.12.2012 11:37


Որակավորվել է 9 աուդիտոր

Որակավորվել է 9 աուդիտոր

2012 թվականի  դեկտեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1-ին կետի համաձայն դիմում ներկայացրած թվով 9 դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը: 
 Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի ս. թ. դեկտեմբերի  21-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտորների ցուցակը կցվում է: 
Հայաստանի Հանրապետությունում 24.12.2012 թվականի դրությամբ որակավորման վկայական  ունեն թվով 251 աուդիտոր:

Այս խորագրի վերջին նյութերը