Օբամայի աշխատակազմ. «Երեխաների ճակատագիրը չպետք է կապել քաղաքականության հետ»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն արձագանքել է «Մագնիտսկու ցուցակում» նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներառելու ամերիկացիների խնդրագրին։
«Մագնիտսկու ցուցակ»–ն ընդունվել է ԱՄՆ Սենատի վերին պալատի կողմից։ Համաձայն այդ օրենքի՝ վիզային և տնտեսական պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանցի այն պաշտոնյաների դեմ, ովքեր մեղավոր են համարվում «Hermitage Capital» հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան համար։ Որպես պատասխան պատժամիջոց՝ Ռուսաստանն էլ ընդունել է «Դիմա Յակովլևի ցուցակը», համաձայն որի ամերիկացիներին թույլ չի տրվում ռուս երեխաների որդեգրել։
«Մագնիտսկու ցուցակում» Պուտինին ներառելու խնդրագիրը տեղադրվել էր Սպիտակ տան կայքում, որն ուսումնասիրելու համար 25 000 ստորագրություն է անհրաժեշտ։ Ավելի վաղ անհրաժեշտ քանակության ստորագրությունները հավաքվել էին «Մագնիտսկու ցուցակում» Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին ներառելու խնդրագիրն ուսումնասիրելու համար։
Այժմ Սպիտակ տունը պատասխանելով այդ խնդրագրին՝ ընդծել է, որ երեխաների ճակատագիրը չպետք է կապել քաղաքականության հետ և նրանց զրկել ընտանիքներում մեծանալու հնարավորությունից։