Լրահոս

25.12.2012 11:34


Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08։35-ին ահազանգ է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանա­պար­հին ավտոմեքենաներն  արգելափակվել  են ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 27 ավտոմեքենա:

 ***

Նույն օրը՝ ժամը 13։09-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

 ***

Նույն օրը՝ ժամը 16։29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհի 45-րդ կմ-ում` Հրազդան քաղաքի մոտ, ձնաբքի և թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 4 ավտոմեքենա:

 ***

Նույն օրը՝ ժամը 17։24-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապար­հին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել ձորակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել բեռնատար ավտոմեքենան:

 ***

Նույն օրը՝ ժամը 18։04-ին, ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Հովտուն ավտոճանա­պարհին ձնաբքի և թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնացով:

Հրշեջ-փրկարարները 3 ավտոմեքենայից 4 ուղևորի տարահանել են Ամասիա գյուղ, իսկ 14 ուղևորի (այդ թվում` 3 երեխա)` Հովտուն և Բանդիվան գյուղերը:

«ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից և կցորդի օգնությամբ տեղափոխվել Հովտուն գյուղ: Արգելափակված 2 ավտոմեքենան դուրս կբերվի դեկտեմբերի 25-ի առավոտյան` հատուկ տեխնիկայի միջոցով:

Վերադարձին Ամասիա գյուղին մոտ նկատել են ևս 2 արգելափակված ավտոմեքենա, որոնց կցորդի օգնությամբ դուրս են բերել երթևեկելի հատված, իսկ 4 ուղևորներին տարահանել Ամասիա գյուղ:

 ***

Նույն օրը՝ ժամը 19։37-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ջաջուռ ավտոճանապար­հին` Լուսաղբյուր գյուղի մոտ, ձնաբքի և թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենանները չեն կարողանում տեղաշարժվել:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

 ***

Նույն օրը՝ ժամը 20։27-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Ցողամարգ-Ամասիա ավտոճանապար­հի 4-րդ կմ-ում, ձնաբքի պատճառով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ամենագնաց ավտոմեքե­նան:

 «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր, այդ թվում 1 երեխա) դուրս է բերվել արգելա­փա­կումից և կցորդի օգնությամբ տեղափոխվել Ամասիա գյուղ:

 ***

Նույն օրը՝ ժամը 21։49-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում բեռնատարը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ում «Վոլվո» մակնիշի 41 A 81810 պ/հ բեռնատար ավտոմեքենան սահել, թեքվել է ճանապարհի լայնքով և առաջացրել խցանում: Ավտոմեքենայի վարորդ, Իրանի Իսլամական Հանրապ­ետութ­յան քաղաքացի, 1965 թ. ծնված Ահմադ Եսմայելի Ռոհուոլլահը մեքենայից իջնելու ժամանակ «ԻԺ-27175» մակնիշի 263 ԼՕ 67 պ/հ ավտոմեքենայի կողմից ենթարկվել է վրաերթի և  տեղում մահացել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ուղղել են` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

 ***

Նույն օրը՝ ժամը 21։52-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի վերջնամասում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առաջացրել  խցանում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 53 ՏԼ 465 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և չի խանգարում երթևեկությանը:

«Վայք» ՃՇՇ-ի աշխատակիցներին և փրկարարներին հատուկ տեխնիկայի միջոցով չի հաջողվել  բեռնատար ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս:

Աշխատանքները կվերսկսվեն դեկտեմբերի 25-ին:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Սեյրանյանին պատկանող՝ ձնաբքի մեջ արգելափակված «Օպել» մակնիշի 11 ՕԼ 697 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը