ԱՄՆ-ի սենատոր Ջոն Քերիի առաջադրումը` պետքարտուղարի պաշտոնին ի շարս այլ լուսարձակների գրավել է նաեւ հայկականը, թուրքականն ու ադրբեջանականը։ Անմիջապես ասենք, որ ռուսական մակարդակի վրա տեղեկատվական անդրադարձը մինչ այժմ դրական կարող է արձանագրվել, եթե նկատի ունենանք ռուսական մամուլի արձագանգումը` ամերիկյան այն տեսակետներին, որոնք լավատեսական նախանիշեր են ուզում տեսնել Քերիի պաշտոնամուտի մեջ:
Հայկականի դեպքում նախ, իհարկե, տեղի քաղաքական կազմակերպությունների` Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի կատարած շատ արագ արձագանգումն է, որ աչքի է ընկնում դրական շեշտով, լավատեսությամբ: Մինչ, հայաստանյան քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներն ավելի զսպվածություն են ցուցաբերում հետագա ակնկալիքներ բարձրաձայնելու ուղղությամբ:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հրապարակած հաղորդագրությունը սակայն գերխանդավառություն ցուցադրելու եւ լավատեսական մթնոլորտ տարածելու միտում չունի, բնականաբար: Ակնկալիքի եւ պահանջի խնդիրն է, որ առկա է լավատեսական կանխատեսման հրապարակման հետևում: Ակնկալելու` հետեւողականություն, Ջոն Քերիի շարունակ ցուցաբերած ճիշտ դիրքորոշումները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Տարբեր հանգրվաններին դրսեւորված դիրքորոշման արդարացիությունը վերաբերում է բազմաթիվ բանաձեւերի համաառաջադրմամբ, Արցախի խնդրի լուծման աջակցությամբ, ԱՄՆ-ի նկատմամբ առաջարկված Թուրքիային չաջակցելու պահանջներով, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման հրամայականի շեշտմամբ եւ Սաֆարովի հերոսացման դատապարտումներով:
Ա ՛յս վարքագծի հետեւողականության եւ պահպանման պահանջն է, որ արծարծվում է՝ հիշեցման եւ ողջույնի կարգով: Այլապես, քաղաքական տրամաբանությամբ պարզ է, որ տարբերություններ պիտի երեւան սենատոր Քերիի եւ պետքարտուղար Քերիի հայկական հարցերի (եւ ոչ միայն հայկական) հայտարարածների եւ հայտարարելիքների միջեւ` թե՛ բովանդակային, թե՛ շեշտադրումների եւ թե՛ հաճախակիության առումներով: Պետքարտուղարը կիրականացնի պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական գիծը, որ մերթ կզուգահեռվի, մերթ կխաչվի ներկայացուցչականների կամ սենատորների գծերին:
Հիմա փորձենք դիտարկել մեր հակառակորդների հակազդեցությունները: Ադրբեջանական «Քոնթաք.ազ»-ն ու «Թուրան»ը մտահոգություն են հայտնում՝ Քերիի նախկին հայտարարությունները մեջբերելով եւ հայ-ադրբեջանական տարբեր թղթածրարների վերաբերյալ Քերիի առնվազն ոչ ադրբեջանպաստ, չասելու համար ուղղակի հակա-ադրբեջանական փաստերը մտաբերելով: Ադրբեջանական կողմը այս դեպքում սահմանափակվել է այսքանով: Հասկանալի է, որ այժմ Բաքուն ավելիին դիմելու անհրաժեշտությունը չի զգում:
Եթե արցախյան հարցով հակա-ադրբեջանական հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Բաքվի շրջանակների մոտ, ապա Ցեղասպանության ճանաչման համար բացահայտ եւ հետեւողական կեցվածքները խնամքով անուշադրության են մատնվում Անկարայի կողմից: «Թուտեյ Զաման»ը հաղորդում էր, որ Անկարան գոհունակություն է հայտնում Քերիի առաջադրման համար: Այստեղ նշում անգամ չկա հայկական հարցերին եւ հատկապես Ցեղասպանության մասին ամերիկացի սենատորի որդեգրած դիրքորոշման մասին:
Այս հանգամանքները նկատի ունենալով ավելի քան օրինաչափ է եւ ընկալելի Հայ Դատի Ամերիկայի գրասենյակի հրապարակած հաղորդագրությունը: Մոսկվան անուղղակի դրական ուղերձ է փոխանցել, Բաքուն զուսպ մտահոգություն է հայտնել, Անկարան պետքարտուղարի պաշտոնի թեկնածուին գործնապաշտ որակումով անուշադրության է մատնել Ցեղասպանության հարցը. իսկ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը ողջույնի տեսքով հիշեցնում է եւ պահանջում:
Համենայնդեպս, հայկական կողմը սկզբից բացասական նախատրամադրվելու պատճառներ չունի։
Պահանջ` ողջույնի տեսքով

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր