Լրահոս

25.12.2012 09:57


Գագիկ Բեգլարյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Պլասիդո Դոմինգոյի համերգից հետո

Գագիկ Բեգլարյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Պլասիդո Դոմինգոյի համերգից հետո

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը խոսել է Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010թ. դեկտեմբերի 4-ին` Պլասիդո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանել է.

«Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց. մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը` Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչև այսօր ոչ Գ. Բեգլարյանը, ոչ Արամը որևէ հայտարարություն չեն արել: Չի եղել ոչ մի ձայնագրություն և վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները հեռուստատեսությամբ և մամուլում նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց: Ծեծ ու առևանգում ևս չի եղել։ Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը «Մետաքս»-ի նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս կամ որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք... Թեյ էլ ենք խմել նույնիսկ: Իմիջիայլոց ասեմ՝ հաճելի, նորմալ զրուցակից է»:

Այս խորագրի վերջին նյութերը