Լրահոս

24.12.2012 15:31


Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ խաչաձևելու հարց չի առաջանա

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ խաչաձևելու հարց չի առաջանա

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ում թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում այսօր կուսակցության 9-րդ արտահերթ համագումարում միաձայն ընդունվել է, իր ելույթում հայտարարել է՝ այս առաջադրումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ խաչաձևելու հարց չի երբեք չի առաջացնի: Բագրատյանն ընդգծել է, որ Տեր-Պետրոսյանի հետ հիանալի հարաբերություններ ունի, բայց և կյանքն առաջ է գնում, ու նոր իրողություններ կան։

Բագրատյանի առաջադրվման հարցը պարզվում է՝ դրված է եղել 3-4 ամիս առաջ, ուղղակի այդ մասին հրապարակավ չի հայտարարվել: Իսկ այդ առաջադրումը բխում է իրավիճակը արագացնելու, որոշակիացնելու ու գաղափարակիցներին՝ ազատական–լիբերալ արժեքների կրողներին, հրապարակային քաղաքականության կողմնակիցներին համախմբելու պահանջից։ Որպես այդ արժեքների կրող Բագրատյանն ընդգծել է համագումարին  ներկա Արամ Սարգսյանի, Վաղարշակ Հարությունյանի, Սասուն Միքայելյանի, Երջանիկ Աբգարյանի և Լյուդմիլա Սարգսյանի անունները:

–Ամեն ինչ անելու եմ, որ ի վերջո լիբերալ արժեքների կորիզ ձևավորվի: Կան պրինցիպներ, որոնք չեն փոխվում: Իշխանության չեմ ձգտում, ամբիցիաներ չունեմ: Իսկ առաջադրվելու դեպքում ահագին տոկոս կհավաքեմ,-հայտարարել է Բագարատյանը:

Այս խորագրի վերջին նյութերը