2012 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված աշխատանքներ
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ: Բյուջետային ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված վճարային հայտերն ամբողջությամբ ֆինանսավորվել են: 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831.6 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված պլանի 90.2 և 85.1 տոկոս կատարողական: Հարկային եկամուտները, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական: Հաստատվել ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն հնարավորություն է ընձեռում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Ապահովվել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման, քննարկման և հաստատման հետ կապված լիազորությունների իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: ԱԺ կողմից հաստատված նախագծի համաձայն՝ 2013 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1032.8 մլրդ դրամ, ծախսերը՝ 1152.6 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 119.8 մլրդ դրամ: Ըստ նախնական կանխատեսումների` ՀՀ պետական պարտքը 2012 թվականի տարեվերջի դրությամբ կկազմի 1,782.4 մլրդ դրամ կամ 4,374.9 մլն ԱՄՆ դոլար: Շարունակվել են աշխատանքները հանրապետությունում նախորդ տարիներից իրականացվող Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացման ուղղությամբ: Վերանայվել է ՀՀ կառավարության 2008 թվականին ընդունված Կայուն զարգացման ծրագիրը` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված զարգացումներն ու նոր իրողությունները: Մինչև 2025 թվականը ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՀՀ ֆինանսների նախարարի ղեկավարությամբ, հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակն ապահովելու և ՀՀ կառավարության քաղաքականությունը ձևավորելու նպատակով:
Ներքին աուդիտի և պետական գնումների ոլորտ
2012 թվականին շարունակվել են «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման և համակարգի ներդրման աշխատանքները: Ներքին աուդիտի համակարգը ներդրված է արդեն 52 պետական կառավարման մարմիններում և Երևանի քաղաքապետարանում, իսկ քաղաքային մնացած համայնքներում ներդրումը նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս քաղաքային համայնքներում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ` ստեղծվել են ներքին աուդիտի ստորաբաժանումներ: 2012 թվականին ներդրվեց Էլեկտրոնային գնումների համակարգը, որի սպասարկման ու համակարգման գործառույթը իրականացնում է Գնումների աջակցման կենտրոնը` www.armeps.am կայքի միջոցով: Համակարգի ներդրումը էական առաջընթաց է Հայաստանի գնումների համակարգում, այն պայմաններ է ստեղծում համակարգը որոշակիորեն զերծ պահել հնարավոր բացասական երեւույթներից։
Օրեսդրական փոփոխություններ
Գործարար միջավայրի բարելավման, շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված հարկային համակարգի ձևավորման, ինչպես նաև հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել և ընդունվել են «Շրջանառության հարկի մասին» ու «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև հարկային օրենսդրության և հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող 19 այլ օրենքներ: Արտոնագրային վճարների համակարգի կատարելագործման, արտոնագրային վճար վճարող բոլոր սուբյեկտների համար (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) արտոնագրային վճարների կատարման (արտոնագրերի ստացման) միասնական պարբերականություն սահմանելու և արտոնագրային վճարների համակարգի կիրառության շրջանակի ընդլայնման նպատակով մշակվել և ընդունվել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով որոշելու համակարգի կատարելագործման, ինչպես նաև մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տուգանքների կիրառության առավել արդարացի համակարգի ներդրման նպատակով մշակվել և ընդունվել է «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված մշակվել և շրջանառության մեջ է դրվել <<Հաշվապահական հաշվառման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է սահմանել չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին և փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան: Օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Օրենքի ընդունմամբ կլուծվեն նաև պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման նկատմամբ պետական մարմինների կողմից ներկայումս վերահսկողություն իրականացնելու հետ կապված օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակում, ՀՀ կառավարություն է ներկայացվել և համապատասխան որոշումներով հաստատվել թվով 7 ՀՀ կառավարության որոշման նախագծեր, ևս 2 ՀՀ կառավարության որոշման նախագծեր այդ թվում «Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները ֆինանսական գործիքներում ներդնելու քանակային և արժութային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինումը և կառավարում պատվիրակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ներկայումս գտնվում են ՀՀ կառավարության աշխատակազմում:
Միջազգային ֆինանսական համագործակցություն
2012թ. հոկտեմբերի 18-ին կայացել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում արձանագրությունը, որի շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը ներառելու է մուտքի արտոնագրերի դյուրինացման ուղղված բանակցությունները, հարկային և մաքսային ոլորտի մի շարք հիմնահարցեր, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության և այլ հիմնահարցեր: Նոյեմբերի 14-ից 15-ը տեղի են ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջակառավարական հանձնաժողովի հերթական բանակցությունները, որի շրջանակներում գերմանական կողմից ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվելու հետևյալ ծրագրերին` մինչև 15 մլն եվրո վարկ կայուն տնտեսական զարգացում ծրագրին, մինչև 75 մլն եվրո Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գծի ենթակայանների կառուցմանը, 40 մլն եվրո վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի երրորդ փուլին, 18.5 մլն եվրո Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարմանը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն շրջակա միջավայրի պահպանության, համայնքային զարգացման, դատաիրավական բարեփոխումների, հանրային ֆինանսների կառավարման և այլ ոլորտներին: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն իրականացվել է հիմնականում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական Միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և մի շարք այլ միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության արդյունքները նշանավորվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի կնքմամբ, նոր ծրագրերի նախապատրաստական աշխատանքներով, տարբեր մակարդակի քննարկումներով ու բանակցություններով: Հսկողություն
2012թ. ընթացքում ֆինանսական վերահսկողության տեսչության իրականացվել են թվով 62 ստուգումներ և թվով 23 ուսումնասիրություններ, իսկ թվով 6 ստուգումներ դեռևս ընթացքում են: Արդյունքում, 2008-2012թթ ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077.8 մլն.դրամ, որից 605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե, 22,1 մլն. դրամը` կազմակերպությունների հաշվին, իսկ 449.9 մլն. դրամը հաշվառումով վերաձևակերպվել է (ուռճացված վնասներ,չհաշվառված հիմնական միջոցներ և այլն): 2012թ. ընթացքում 3 գործեր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազությանը, որից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր և ընթանում է քննություն: 2012 թվականի ընթացքում վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների մոտ լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացված հսկողության (այդ թվում տեղում ստուգումների միջոցով, փաստաթղթային հսկողության միջոցով և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից իրականացված հսկողության) արդյունքում կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են` թվով 68 նախազգուշացում (2011 թվականին` 74), 30 մլն. 66 հազ. ՀՀ դրամ գումարի չափով տույժեր և տուգանքներ (2011 թվականին` 22 մլն. 500 հազ. ՀՀ դրամ), թվով 16 լիցենզիաների գործողության կասեցում (2011 թվականին` թվով 20), թվով 14 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչման հայց է ներկայացվել դատարան (2011 թվականին` թվով 8):
2012 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված աշխատանքներ
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ: Բյուջետային ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված վճարային հայտերն ամբողջությամբ ֆինանսավորվել են: 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831.6 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված պլանի 90.2 և 85.1 տոկոս կատարողական: Հարկային եկամուտները, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական:
Հաստատվել ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն հնարավորություն է ընձեռում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Ապահովվել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման, քննարկման և հաստատման հետ կապված լիազորությունների իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: ԱԺ կողմից հաստատված նախագծի համաձայն՝ 2013 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1032.8 մլրդ դրամ, ծախսերը՝ 1152.6 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 119.8 մլրդ դրամ:
Ըստ նախնական կանխատեսումների` ՀՀ պետական պարտքը 2012 թվականի տարեվերջի դրությամբ կկազմի 1,782.4 մլրդ դրամ կամ 4,374.9 մլն ԱՄՆ դոլար:
Շարունակվել են աշխատանքները հանրապետությունում նախորդ տարիներից իրականացվող Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացման ուղղությամբ:
Վերանայվել է ՀՀ կառավարության 2008 թվականին ընդունված Կայուն զարգացման ծրագիրը` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված զարգացումներն ու նոր իրողությունները: Մինչև 2025 թվականը ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՀՀ ֆինանսների նախարարի ղեկավարությամբ, հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակն ապահովելու և ՀՀ կառավարության քաղաքականությունը ձևավորելու նպատակով:
Ներքին աուդիտի և պետական գնումների ոլորտ
2012 թվականին շարունակվել են «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման և համակարգի ներդրման աշխատանքները:
Ներքին աուդիտի համակարգը ներդրված է արդեն 52 պետական կառավարման մարմիններում և Երևանի քաղաքապետարանում, իսկ քաղաքային մնացած համայնքներում ներդրումը նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս քաղաքային համայնքներում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ` ստեղծվել են ներքին աուդիտի ստորաբաժանումներ:
2012 թվականին ներդրվեց Էլեկտրոնային գնումների համակարգը, որի սպասարկման ու համակարգման գործառույթը իրականացնում է Գնումների աջակցման կենտրոնը` www.armeps.am կայքի միջոցով: Համակարգի ներդրումը էական առաջընթաց է Հայաստանի գնումների համակարգում, այն պայմաններ է ստեղծում համակարգը որոշակիորեն զերծ պահել հնարավոր բացասական երեւույթներից։
Օրեսդրական փոփոխություններ
Գործարար միջավայրի բարելավման, շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված հարկային համակարգի ձևավորման, ինչպես նաև հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել և ընդունվել են «Շրջանառության հարկի մասին» ու «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև հարկային օրենսդրության և հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող 19 այլ օրենքներ: Արտոնագրային վճարների համակարգի կատարելագործման, արտոնագրային վճար վճարող բոլոր սուբյեկտների համար (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) արտոնագրային վճարների կատարման (արտոնագրերի ստացման) միասնական պարբերականություն սահմանելու և արտոնագրային վճարների համակարգի կիրառության շրջանակի ընդլայնման նպատակով մշակվել և ընդունվել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով որոշելու համակարգի կատարելագործման, ինչպես նաև մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տուգանքների կիրառության առավել արդարացի համակարգի ներդրման նպատակով մշակվել և ընդունվել է «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված մշակվել և շրջանառության մեջ է դրվել <<Հաշվապահական հաշվառման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է սահմանել չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին և փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան: Օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Օրենքի ընդունմամբ կլուծվեն նաև պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման նկատմամբ պետական մարմինների կողմից ներկայումս վերահսկողություն իրականացնելու հետ կապված օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրները:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակում, ՀՀ կառավարություն է ներկայացվել և համապատասխան որոշումներով հաստատվել թվով 7 ՀՀ կառավարության որոշման նախագծեր, ևս 2 ՀՀ կառավարության որոշման նախագծեր այդ թվում «Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները ֆինանսական գործիքներում ներդնելու քանակային և արժութային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինումը և կառավարում պատվիրակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ներկայումս գտնվում են ՀՀ կառավարության աշխատակազմում:
Միջազգային ֆինանսական համագործակցություն
2012թ. հոկտեմբերի 18-ին կայացել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում արձանագրությունը, որի շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը ներառելու է մուտքի արտոնագրերի դյուրինացման ուղղված բանակցությունները, հարկային և մաքսային ոլորտի մի շարք հիմնահարցեր, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության և այլ հիմնահարցեր:
Նոյեմբերի 14-ից 15-ը տեղի են ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջակառավարական հանձնաժողովի հերթական բանակցությունները, որի շրջանակներում գերմանական կողմից ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվելու հետևյալ ծրագրերին` մինչև 15 մլն եվրո վարկ կայուն տնտեսական զարգացում ծրագրին, մինչև 75 մլն եվրո Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գծի ենթակայանների կառուցմանը, 40 մլն եվրո վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի երրորդ փուլին, 18.5 մլն եվրո Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարմանը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն շրջակա միջավայրի պահպանության, համայնքային զարգացման, դատաիրավական բարեփոխումների, հանրային ֆինանսների կառավարման և այլ ոլորտներին: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն իրականացվել է հիմնականում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական Միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և մի շարք այլ միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության արդյունքները նշանավորվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի կնքմամբ, նոր ծրագրերի նախապատրաստական աշխատանքներով, տարբեր մակարդակի քննարկումներով ու բանակցություններով:
Հսկողություն
2012թ. ընթացքում ֆինանսական վերահսկողության տեսչության իրականացվել են թվով 62 ստուգումներ և թվով 23 ուսումնասիրություններ, իսկ թվով 6 ստուգումներ դեռևս ընթացքում են:
Արդյունքում, 2008-2012թթ ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077.8 մլն.դրամ, որից 605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե, 22,1 մլն. դրամը` կազմակերպությունների հաշվին, իսկ 449.9 մլն. դրամը հաշվառումով վերաձևակերպվել է (ուռճացված վնասներ,չհաշվառված հիմնական միջոցներ և այլն): 2012թ. ընթացքում 3 գործեր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազությանը, որից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր և ընթանում է քննություն:
2012 թվականի ընթացքում վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների մոտ լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացված հսկողության (այդ թվում տեղում ստուգումների միջոցով, փաստաթղթային հսկողության միջոցով և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից իրականացված հսկողության) արդյունքում կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են` թվով 68 նախազգուշացում (2011 թվականին` 74), 30 մլն. 66 հազ. ՀՀ դրամ գումարի չափով տույժեր և տուգանքներ (2011 թվականին` 22 մլն. 500 հազ. ՀՀ դրամ), թվով 16 լիցենզիաների գործողության կասեցում (2011 թվականին` թվով 20), թվով 14 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչման հայց է ներկայացվել դատարան (2011 թվականին` թվով 8):