Լրահոս

24.12.2012 14:44


Ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով

Ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատերի պայթյունային վնասվածք, 1-ին և 3-րդ մատերի լրիվ անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958թ. ծնված Ռոբերտ Պ.-ն:
Պարզվել է, որ նա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 70 շենքի բակում ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է  վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Ռոբերտ Պ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: 
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը