Լրահոս

24.12.2012 14:04


Սելիմի լեռնանցքը երկկողմանի փակ է

Սելիմի լեռնանցքը երկկողմանի փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
դեկտեմբերի 24-ի ժամը 13։30-ի դրությամբ սաստիկ բքի ու տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի ` Մարտունու և Եղեգնաձորի կողմից, փակ է Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը