Մարտական հենակետում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս/թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ»: