Լրահոս

24.12.2012 19:22


«Web Ծիրանն» ամփոփեց այս տարվա մրցույթի արդյունքները

«Web Ծիրանն»  ամփոփեց այս տարվա մրցույթի արդյունքները

Համահայկական առցանց երկրորդ կինոփառատոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները

Մեկ ամիս առաջ մեկնարկած առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային և վավերագրական ֆիլմ:

Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, սցենարիստ Համբարձում Համբարձումյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, կինոքննադատներ Դավիթ Վարդազարյանը և Րաֆֆի Մովսիսյանը, որոշեց հաղթողներին: Նախապես սահմանված էր 3 մրցանակ:

Ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին արժանացավ Վարդան Դանիելյանի «Էսքիզներ Ոսկեվազի դաշտերից» վավերագրական ֆիլմը` դասական վավերագրության կանոններով իրականության գեղարվեստական վերապատման համար: Երկրորդ մրցանակին արժանացավ Աշոտ Հովսեփյանի «Մորուք» վավերագրական ֆիլմը` սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու լուսավոր կերպարի բացահայտման համար: 3-րդ մրցանակը կիսվեց Անդրանիկ Հարությունյանի «Զակատ» խաղարկային և Սամվել Սեյրանյանի «Հայ տարեցը» վավերագրական ֆիլմերի միջև:

Ամենաշատ դիտումների արժանացած` Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմն արժանանացավ «Համակրանք» խրախուսական մրցանակի և հատուկ դիպլոմի:

Մրցանակաբշխությունը կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում: Մրցանակները հաղթողներին հանձնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան¦ երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

«Մարդկային երևակայությունն անսահամանափակ է` ժամանակակից աշխարհում ինքնադրսևորվելու համար: Կինոարտադրության առցանց տարբերակը և՛ սկսանակների, և՛ մասնագետների համար այլընտրանքային հրաշալի գործիք է` նվազագույն ռեսուրսներով առավելագույն հաջողության հասնելու առումով: Համացանցն այդ գործընթացը սպասարկող միջոց է: Տեխնոլոգիաների դարաշրջանը հնարավորությունների նոր շեմ է սահմանել բոլորի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը ավելացրեց, որ կա նպատակ «Web Ծիրան» օնլայն կինոփառատոնը դարձնելու տարածաշրջանային և միջազգային ժյուրիով, որտեղ կլինի առավել լուրջ մրցակցություն և առավել մեծ մրցանակային ֆոնդով:    

Այս խորագրի վերջին նյութերը