ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողներին ներկայացրել է կառավարության կանխատեսումը։ Համաձայն դրա՝ այս տարի Հայաստանի տնտեսական աճը մի փոքր կգերազանցի 7%–ը, որը կզուգակցվի ցածր գնաճով։ Միջին գնաճը, ըստ նախարարի, 2,5% կլինի։ Կաճեն նաև տնտեսության բոլոր ճյուղերը, բացի շինարարությունից: Վաչե Գաբրիելյանը նշել է նաև, որ մոտ երկու անգամ արտահանման աճի տեմպերը մեծ կլինեն ներմուծումից:
ՀՀ ֆինանսների նախարարը 7%–ից ավելի աճ է խոստանում