Լրահոս

24.12.2012 12:56


Փորձագետ. «Թշնամին պետք է ավելի ծանր կորուստներ ունենա իր նախահարձակության պատճառով»

Փորձագետ. «Թշնամին պետք է ավելի ծանր կորուստներ ունենա իր նախահարձակության պատճառով»

«Վերջին զորավարժությունների ժամանակ  երևաց, որ  մենք ունենք իրական ուժ: Մենք այս տարի մեր պաշտպանական ներուժը կարողացանք էլ ավելի ամրապնդել: Մենք դա կարողացանք ցույց տալ Ստեփանակերտի զորահանդեսին՝ ցույց տալով հրթիռներ: Այդ հրթիռները  կարող ենք, ըստ անհրաժեշտության, ուղղել նպատակակետին»,–այսօրվա ասուլիսին ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ 

Ըստ բանախոսի՝ մեծ հավանականություն կա և մենք կարող ենք իրագործել այն սցենարը՝ Ադրբեջան պետությունը բաժանել երկու մասի:  «Մեր բանակը կարող է  այդ սցենարն իրականացնել։ Դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը փորձում է  անընդհատ լարված իրավիճակ առաջացնել՝ մեր հասարակության  մեջ անառողջ մթնոլորտ առաջացնել: Թշնամին պետք է ավելի ծանր կորուստներ ունենա իր նախահարձակության պատճառով»,–նշել է փորձագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը