Մհեր Արշակյանը Մհեր Սեդրակյանի հայտարարությունից հետո անգամ կդիմի ԱԺ Էթիկայի հանձնաժողով
Ինչպես գրում է «Ա1+»–ը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներողություն չի խնդրել իրենց լրագրողից՝ մասնագիտական պարտքը կատարելիս նրան վիրավորելու և սպառնալու համար։ «Ա1+»–ը պնդում է, որ Մհեր Սեդրակյանը հայտարարություն է տարածել, որտեղ ափսոսանքի խոսքեր է ասում, սակայն իրականությունը խեղյաթուրելով։ Ուստի «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը կդիմի ԱԺ Էթիկայի հանձնաժողով, և հանձնաժողովի որոշումից կախված կլինեն Մհեր Արշակյանի և «Ա1+»-ի հետագա քայլերը։
Ի դեպ, Մհեր Արշակյանն ասում է, որ իր կողմից ոչ մի սադրանք չի եղել։ Նա դեպքի մանրամասների մասին հետևյալն է գրել.
«Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը վերջին օրերին բազմաթիվ մեկնաբանությունների պատճառ է դարձել: Ինքը՝ պատգամավորը, մի քանի լրատվամիջոցներին ասել է, որ երբ խորհրդարանի միջանցքում ինքը զրուցում էր երկու հոգու հետ եւ իրեն նկարահանում էր «Ա1+»-ի տեսախցիկը, ինքը խնդրում է չնկարահանել:
Պարոն Սեդրակյանը ժամանակագրական առումով ճիշտ չէ: Այդպիսի բան եղել է դեկտեմբերի 6-ին, երբ պարոն Սեդրակյանից ուզում էինք տեղեկանալ՝ ինչո՞ւ է դերասան Սերգեյ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը կապվում իր անձի հետ: Այդ օրը պարոն Սեդրակյանն, ի դեպ, նույն վայրում, գրեթե նույն կետում կրկին զրուցում էր ինչ-որ մարդկանց հետ:«Ա1+»-ի նույն օպերատորը կրկին իմ ասելուց հետո նկարահանում էր Մհեր Սեդրակյանին, այսինքն` ոչ թե ձայնագրում էր պատգամավորի մասնավոր զրույցը ուրիշ մարդկանց հետ, այլ կադր էր որսում, որով պետք է ծածկվեր օրվա ռեպորտաժը: Ի դեպ, դեկտեմբերի 19-ին նույնպես բուն «ծնոտային»միջադեպից առաջ «Ա1+»-ի օպերատորը Մհեր Սեդրակյանի «գաղտնի»զրույցից երկու կադր է արել ԱԺ միջանցքում: Օպերատորը եւ ես զրուցակիցներից գտնվում էինք 6-7 մետր հեռավորության վրա:
Ահա, ուրեմն, այդ ժամանակ, այսինքն` դեկտեմբերի 5-ին, պատգամավորն, իսկապես խնդրեց չնկարել իրեն` վստահեցնելով, որ գաղտնի բան է խոսում: Ես ասացի, որ չենք ձայնագրում, զուտ մի քանի վարկյան կադր ենք անում: Պատգամավորն ընդունեց ի գիտություն, մենք մեր երկու-երեք կադրն արեցինք, անջատեցինք տեսախցիկը, ինքը վերջացրեց զրույցը, որից հետո մոտեցանք իրեն: Նա շատ սիրով պատասխանեց մեր հարցին, թե ինչու են դեպքը կապում իր անձի հետ. «Ի՞նչ իմանամ, հո ես Վանգանը չե՞մ»: Ի դեպ, այդ օրը նույնպես նա ասաց, որ լրագրողները չափն անցնում են եւ խորհուրդ տվեց վատ մարդկանց փնտրել լրագրողների մեջ:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե միտում տեսնո՞ւմ եմ Մհեր Սեդրակյանի արարքում, ինքը՝ պարոն Սեդրակյանը, պատասխանել է: Միտում կա, որովհետեւ ԱԺ պատգամավորը երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է ասում, որ չափներս անցել ենք: Ընդ որում, արդեն պարզ է, որ նրան զայրացրել են լրատվամիջոցների հրապարակումները, ըստ որոնց` Էրեբունի համայնքի իր բենզալցակայանում միջադեպ է տեղի ունեցել: Եվ դեկտեմբերի 19-ի զայրույթի ակունքներում դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցներում եղած հրապարակումներն են: Այսինքն` մարդը պոռթկացել է, որովհետեւ, այդ պահից սկսած, ցանկացած լրատվամիջոցից սադրանք է սպասում: Ահա ինչու արդարանում է, որ զգուշացրել է՝ հասկանալով, որ չի կարող ասել, թե զայրացել է դեկտեմբերի 5-ի հրապարակումների պատճառով:
Հայտնի դեպքի օրը մենք նրան հանգիստ ենք թողել, ինչպես նախորդ անգամ: Հանգիստ ենք թողել` հաշվի առնելով նախորդ խնդրանքը: Իսկ ինքն այդ խնդրանքը տարածել է այս դեպքի վրա: Այս անգամ նա մեզ ոչինչ չի խնդրել, մենք ինքներս ենք հասկացել, որ մարդուն գրգռելու կարիք չկա:
Եվ կադրերում իմ ապշանքը հենց այդ մասին է ասում՝ ես այդպիսի ագրեսիայի չէի սպասում: Դա է պատճառը, որ իմ հարցադրումներն ի պատասխան այն պնդման, թե «կտամ, ծնոտդ կպոկեմ»՝ ինչի՞ համար, ի՞նչ ենք արել, արդեն հարաբերություններ պարզելու նման են հնչում: Եվ կապ չունեն արդեն լրագրողական գործունեություն իրականացնելու հետ: Ես ուզում եմ այդ մարդուն հասկանալ, այդ պահին ինձ արդեն իմ լրագրողական գործունեությունը հետաքրքիր չէ: Այդ պատճառով իմ հարցերն էլ կցկտուր են:
Մհեր Սեդրակյանի համար արդարացում փնտրողներն ասում են, թե բուն միջադեպից առաջ հստակ սադրանք է եղել: Սադրանք չի եղել, բայց պարոն Սեդրակյանը փնտրել է այդ սադրանքը, այսինքն` տրամադրված է եղել, որ կլինի, ահա ինչու նա իմ հարցերը չի լսում: Նա միանգամից ագրեսիվանում է, որովհետեւ ոչ թե իմ մեջ է տեսնում այդ սադրանքը, այլ լրագրության: Իմ ձեռքի միկրոֆոնն արդեն սադրանք իրականացնելու ազդակ է: Այդ մարդն այդպես է մտածում:
Ի մխիթարություն նրա, վստահեցնում եմ, որ ագրեսիայից առաջ եղած իրավիճակը չի նկարահանվել, նա հանգիստ կարող է աջ ու ձախ հայտարարել, որ ես վիրավորել եմ իրեն, վատ եմ պահել ինձ: Ըստ իս` նա կարող է այդպես ասել: Ես «ազնիվ խոսք»-ով չեմ կարող հակադրվել նրան: Ի դեպ, հիշյալ դրվագն սկսվում է իմ «թեթեւ հարց» բառերով, որից հետո Մհեր Սեդրակյանը պոռթկում է: Ամբողջական տեքստն այսպիսին է` պարոն Սեդրակյան, երկու թեթեւ հարց: Հարցերից մեկը վերաբերում էր էթիկայի հանձնաժողովին, որի հարցը քննարկվում էր հենց ագրեսիայի պահին, իսկ երկրորդ հարցը՝ Սերժ Սարգսյանի ելույթին, հատկապես` ամենաթողության հատվածին»: