Լրահոս

24.12.2012 12:10


«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ–ը սկսում է իր գործունեությունը

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ–ը  սկսում է իր գործունեությունը

2012թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության արտահերթ ժողով` Կազմակերպության գործունեությունը պետական գրանցումից հետո լիարժեք կերպով իրականացնելու համար Կազմակերպության նոր անդամների և ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում նրա գործունեությունը կառավարող մարմնի՝ վարչության, ընտրության նպատակով:

Կազմակերպությունը նոր անդամներով համալրվելուց հետո ընտրեց վարչություն հետևյալ կազմով.

Ժիրայր Սեֆիլյան – նախագահ (Կազմակերպության նախագահ)
Պավլիկ Մանուկյանտեղակալ (Կազմակերպության նախագահի տեղակալ)
Նորիկ Շահբազյան
Քերոբ Ղազարյան
Սասուն Կիրակոսյան
Արթուր Հովհաննիսյան
Վիկտոր Դավթյան

Կազմակերպության հիմնական նպատակներն են.

  1. Հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, պատերազմի և Զինված ուժերի վետերանների ու հաշմանդամների, նրանց ընտանիքների անդամների նյութական և բարոյական օժանդակությունը,  միջազգային իրավունքով,  Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,  պատերազմի և Զինված ուժերի վետերանների արհմիությունների կայացումը,
  2. հայոց ռազմի պատմության և ռազմական արվեստի ուղղությամբ հայագիտության զարգացումը, Հայաստանում և հայության շրջանում աշխարհազորի մշակույթի և զորականի կերպարի  վերականգնումն ու զարգացումը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը,
  3. պետական ու ռազմական կառավարման և ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ռազմամարզական ճամբարների, հավաքների, մրցությունների, արշավների, վիկտորինաների և այլ ռազմակրթական ու մարզական-դաստիարակչական միջոցառումների կազմակերպումը:

Այս խորագրի վերջին նյութերը