Լրահոս

18.06.2009 14:00


Գառնիկ Ասատրյան. «Իրանում հեղափոխություն չի լինի»

Գառնիկ Ասատրյան. «Իրանում հեղափոխություն չի լինի»

-Սա հեղափոխություն չէ, սա նույն իսլամականի սահմաններում մի խմբակցության բողոքն է մյուսի դեմ,- «Մամուլի ազգային ակումբում» հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։ Նա նշել է նաև, որ այս օրերին Իրանում տեղի ունեցող գործընթացները գունավոր հեղափոխություն չեն կարող լինել, քանի որ չեն ուղղորդվել դրսից։ Սակայն, ըստ նրա, եթե անգամ սկզբնական ժամանակահատվածում արևմտյան շրջանները շատ չեզոք դիրքորոշում ունեին, ապա աստիճանաբար տոնայնությունը փոխվում է, և էթնիկական բնույթն է առաջ քաշվում.

-Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ, Իրանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ընտրություններում ձայներ ստանալու համար երկրի էթնիակական միավորները դարձան ներքին քաղաքական մանիպուլյացիայի առարկա։ Ես հույս ունեմ, որ Իրանի իշխանությունները և ընդդիմությունը իմաստնություն կդրևորեն և անպայման կգան հայտարարի։ Սա կայունության, տարածքային ամբողջականության իմաստով չափազանց կարևոր է։

 

Այս խորագրի վերջին նյութերը