Լրահոս

24.12.2012 10:48


ԱՄՆ սենատորին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

ԱՄՆ սենատորին ձերբակալել են անսթափ վիճակում մեքենա վարելու համար

Ամերիկյան Ալեքսանդրիա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Այդահո նահանգի սենատոր Մայք Կարպոյին(Mike Crapo)՝ անսթափ վիճակում մեքենա վարելու համար։

Ոստիկանության սպան կանգնեցրել է սենատորի մեքենան, երբ վերջինս խախտել է երթևեկության օրենքը։
Սենատորը ալկոհոլ օգտագործելու թեստ է անցել, որը ցույց է տվել, որ 61-ամյա սենատորի արյան մեջ ալկոհոլը մի քանի անգամ գերազանցում է թույլտրված չափաբաժինը։

Կարպոն 1000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։ Սենատորն արդեն ներողություն է խնդրել իր ընտանիքից և ընտրողներից։

Այս խորագրի վերջին նյութերը